Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արամ Հարությունյան. Հայրենասիրության ադրենալինը բարձրացավ

Արամ Հարությունյան. Հայրենասիրության ադրենալինը բարձրացավ
03.02.2013 | 10:48

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը քարոզարշավը բաժանում է երկու փուլի` մինչև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը և մահափորձից հետո: «Հիմա հայրենասիրության ադրենալինը բարձրացավ: Ես համոզված էլ լինեմ, որ հաղթելու եմ, իմ թեկնածությունը կհանեմ: Եթե ընտրություններն ամսի 18-ին են լինելու, ես դուրս եմ գալու 8-ին, իսկ եթե հետաձգվի, ապա կհանեմ նոր ժամկետից 10 օր առաջ»,-ասել է նա և կասկածի տակ դրել կատարվածում ռուսական հետքը. «Ինձ համար անհասկանալի է այն մոտեցումը, թե ռուսական կողմից է հնարավոր այս միջադեպը: Ըստ իս` նա չպետք է կարծիք հայտներ այժմ, և քննիչները չպետք է թույլ տային իրեն խոսել այդ առիթով»,-ասել է Արամ Հարությունյանը:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ